Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան: Օգտվելով այս պատեհ առիթից՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, պարոն Գախարիա, Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցու¬թյամբ:

Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական և վստահելի երկխոսությամբ:

Այս ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար:

Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Եվ ես ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Ձեր ներկայիս այցը, պարոն վարչապետ, խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:

Կարևոր և արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը։

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը:

Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները:

Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։

Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։

Միակարծիք էինք երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում: Այս առումով կարևոր է պահպանել երկկողմ շփումների ակտիվությունը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։

Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից:

Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

Մեծարգո պարոն վարչապետ, հավատացած եմ, որ Ձեր այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը, և մենք համատեղ ջանքերով կպահպանենք այն դրական դինամիկան Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների շարունակական զարգացման համար, որը մենք արդեն իսկ ունենք»։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա – «Հարգելի վարչապետ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց:

Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել:

Նախ, անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք դարավոր պատմություն ունեն, և այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք:

Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել:

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել:

Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում:

Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար»:

in Arm
Related Posts
Arm

Վարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը

November 1, 2019

November 1, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ»,...

Arm

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

October 18, 2019

October 18, 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել...

Arm

Վարչապետը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու նպատակով

October 11, 2019

October 11, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ...

Arm

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

October 19, 2019

October 19, 2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...

Arm

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին (Photo)

October 27, 2019

October 27, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել...

Arm

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

October 20, 2019

October 20, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Իր ելույթում վարչապետը...

Arm

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

October 15, 2019

October 15, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով Արցախի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է....

Arm

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

October 10, 2019

October 10, 2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի...

Arm

Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. Նիկոլ Փաշինյան

October 12, 2019

October 12, 2019

Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. Վարչապետն անդրադարձել է բիզնեսի «խաղի կանոններին» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ...

Arm

405 կողմ 11 դեմ․ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը (տեսանյութ)

October 29, 2019

October 29, 2019

Բանաձևով հաստատվում է Ներկայացուցիչների պալատի կարծիքը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝ ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու...

Arm

Վարչապետի խոսքը ՊԵԿ աշխատաժողովին (տեսանյութ)

October 19, 2019

October 19, 2019

Վարչապետի խոսքը ՊԵԿ աշխատաժողովին

Arm

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է. Նիկոլ Փաշինյան

October 28, 2019

October 28, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի...

Arm

Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը

October 28, 2019

October 28, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական...

Arm

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին (տեսանյութ)

October 21, 2019

October 21, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին: Համերգին ելույթ...

Comments
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *